Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:09 09-02-2022

Ամեն ինչ՝ ընդդիմության ինադու․ Հրապարակ

Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներում այս պահի դրությամբ որոշում ունեն՝ ոչ միայն ՀՀ նախագահի թեկնածու չառաջադրել, այլեւ չմասնակցել նախագահի ընտրության հարցի քննարկմանը, որպեսզի ինչպես դաշինքների համատեղ հայտարարությանն են հղում անում, «որեւէ կերպ» չլեգիտիմացնեն նախագահի ընտրությունը։Այս մասին փետրվարի 9-ի համարու գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ նախագահի՝ ՔՊ թեկնածու Վահագն Խաչատուրյանի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա մարտի սկզբին՝ մարտի 1-4-ն ընկած հերթական նիստերի օրերին։ «Որքան էլ տարակուսելի է, բայց Սահմանադրությամբ նախատեսված «անաչառ» նախագահը մինչեւ այս պահը ընդդիմադիր դաշինքների հետ հանդիպելու առաջարկ կամ պատրաստակամություն չի հայտնել»,- գրում է «Հրապարակը»՝ հրապարակումը շարունակելով․

«Թեպետ առաջին փուլով ընտրվելու համար թեկնածուին առնվազն 81 պատգամավորի քվե է հարկավոր։ Այսինքն, առաջին փուլում իրենց թեկնածուին անցկացնելու համար իշխանական խմբակցությունն ընդդիմության ձայների կարիքն ունի, բայց քանի որ նախագահի ընտրության երկրորդ ու երրորդ փուլեր կան, որտեղ իշխանական խմբակցությունն անհրաժեշտ ձայները միայնակ կարող է ապահովել, ուստի ընդդիմությանը չեն էլ փորձում ներգրավել։ Հանրային համերաշխության խնդիրն այս իշխանությունների համար գոյություն չունի, հակառակ պարագայում կփորձեին կոնսենսուսի գալ եւ այնպես անել, որ ընդդիմությունն էլ մասնակցի ՀՀ նախագահի ընտրությանը»:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել