Հնդկաստանը հավանություն է տվել ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կիրառմանը, հաղորդում է ՈՒՆՌՀ-ի մամուլի ծառայությունը։
«Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը հայտարարում է Հնդկաստանի դեղամիջոցների գլխավոր վերահսկողի (Drug Controller General of India, DCGI) կողմից կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» մեկ բաղադրիչով պատվաստանյութի գրանցման մասին», ասվում է հաղորդագրությունում։