Ներքին 4 տարի առաջ - 19:47 05-02-2022

Ծաղկաձորում 14-ամյա տղան դահուկ վարելիս ընկել և մահացել է․ hraparak.am

Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Ծաղկաձորում: 14-ամյա տղան դահուկ վարելիս ընկել և մահացել է: Դեպքի մասին մանրամասներ Ճոպանուղուց մեզ չհայտնեցին, միայն ասացին, որ դեպքի հետ կապված քննարկում են անում, ավելի ուշ մանրամասներ կհայտնեն:

Ծաղկաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ դահուկներով սահելիս տղան գլխիվայր ընկել և մահացել է. «Հագին եղել է պաշտպանիչ գլխարկ, հագուստ դահուկ քշելու համար, ցավոք այնպես է ընկել, որ գլուխը վնասել է և տղայի կյանքը փրկել չի հաջողվել»:

hraparak.am-ին պատմեցին, որ տղան ազգությամբ հայ է, սակայն ապրում էր Գերմանիայում, բարեկամը հրավիրել էր Հայաստան, տղան եկել էր հանգստանալու: Մի քանի օր դահուկավարի հետ սովորել է վարել, իսկ այսօր մենակ է եղել և այս դեպքը տեղի է ունեցել:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան