Ներքին 4 տարի առաջ - 13:50 05-08-2022

11-ամյա տղան տնակի տանիքից վայր է ընկել և հիվանդանցում մահացել. shamshyan.com

Գեղարքունիքի մարզում օգոստոսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անշունչ և անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ մահացածը Վարդենիս քաղաքի բնակիչ 11-ամյա Ռ. Բ-ն էր, ով ժամը 19։30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյանի անվան զբոսայգու խաղահրապարակում խաղալու ժամանակ բարձրացել է մետաղյա չգործող տնակի տանիք, որպեսզի տանիքի վրայով անցնող ծառի ճյուղից իջեցնի գնդակը, և անզգուշաբար վայր է ընկել։

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին