copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:33 04-02-2022

Մոսկվայում փակվել է Deutsche Welle-ի գրասենյակը

Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության մոսկովյան բյուրոն փակվել է այն բանից հետո, երբ ՌԴ իշխանությունները որոշում են կայացրել արգելել մեդիաընկերության հեռարձակումը երկրում։ Այս մասին հաղորդվում է DW կայքում։

«Ուրբաթ օրը, տեղական ժամանակով առավոտյան ժամը 9:00-ին, ուժի մեջ է մտել Ռուսաստանի կառավարության որոշումը՝ փակել Deutsche Welle-ի մոսկովյան գրասենյակը և հետ կանչել Ռուսաստանում գերմանական հեռուստառադիոընկերության լրագրողների հավատարմագրումը: ՌԴ ԱԳՆ-ն մեկ օր առաջ հայտնել է, որ կչեղարկի DW-ի՝ Ռուսաստանում հեռարձակման լիցենզիան՝ այն անվանելով Գերմանիայում ռուսական RT DE հեռարձակողի արգելքին պատասխան»,- նշում է պարբերականը:

Հաղորդվում է, որ թղթակցային կետի փակման մասին լուրը «հսկայական ցնցում էր բոլոր լրագրողների համար»։