Արտաքին 4 տարի առաջ - 10:49 03-02-2022

Ամերիկացի բժիշկները թվարկել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ամենավաղ ախտանիշները

Հիվանդ մարդու հետ շփման արդյունքում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելուց հետո հիվանդության առաջին ախտանիշներն ի հայտ են գալիս երկու օրվա ընթացքում։ Դրանք թվարկել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հարավային Աֆրիկայի բժիշկները, գրում է Express պարբերականը։

«Օմիկրոն»-ի ամենավաղ ախտանիշների թվում բժիշկները նշել են կոկորդի քերոցը, գոտկատեղի ցավը, հոգնածությունը, փռշտոցը, գիշերային քրտնարտադրությունն ու մկանային ցավերը, գլխացավը:

Սովորաբար առաջին ախտանիշներն ի հայտ են գալիս հիվանդի հետ շփվելուց 2 օր անց, սակայն երբեմն դրանք կարող են իրենց զգացնել տալ շատ ավելի ուշ՝ մինչև 14 օր հետո:

Ուստի բժիշկները խորհուրդ են տալիս վերը նշված ախտանիշներից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում անցնել կամավոր ինքնամեկուսացման՝ 10 օր ժամկետով, նաև կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստ հանձնել։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»