Արտաքին 4 տարի առաջ - 22:50 01-02-2022

Ուկրաինան և Թուրքիայի կստորագրեն ազատ առևտրի մասին համաձայանագիր

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ Թուրքիայի հետ ստորագրելու են ազատ առևտրի մասին համաձայնագիր։ Փետրվարի 3-ին նախատեսվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Կիև և հանդիպումը Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքիա-Ուկրաինա միջպետական հարաբերությունների 30 ամյակի կապակցությամբ Կիևում տեղի կունենա Բարձր մակարդակի ռազմակավարական խորհրդի 10-րդ նիստը։ 2011-ին ստեղծված այդ խորհուրդը թուրք-ուկրաինական հարաբերությունները բարձրացրել են ռազմավարական գործընկերության մակարդակի։

2021 թվականին Թուրքիայի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 7.42 մլրդ դոլար։ Թուրքիայի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021-ին արտահանման ծավալները դեպի Ուկրաինա կազմել է 2.9 մլրդ դոլար՝ 2020 թվականի համեմատ աճելով 43տոկոսով։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»