Ուղիղ եթեր
Գործելու ժամանակն է. ապազգային մեխանիզմն աշխատում է մեր երկիրը կործանելու ուղղությամբ. Փաստ
copy image url

Գործելու ժամանակն է. ապազգային մեխանիզմն աշխատում է մեր երկիրը կործանելու ուղղությամբ. Փաստ

Մամուլ 3 տարի առաջ - 09:00 01-02-2022

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Մենք այսօր ոչ թե վտանգի, այլ Հայաստանի Հանրապետության հանձնման փուլում ենք: «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի դիտարկումն է, որի հետ զրուցել ենք առկա մարտահրավերներից ու մի շարք գործընթացներից:

Նախ՝ անդրադառնալով Ադրբեջանին ուղղված հայկական կողմի առաջարկներին, մասնավորապես սահմանազատման և սահմանագծման նպատակով զորքերի և ռազմական տեխնիկայի հայելային հետքաշման կետին՝ «Փաստի» հետ զրույցում նա շեշտեց. «Բոլոր տեսակի գործընթացները հակազգային, հակապետական, հակաժողովրդական ու հակահայ քայլեր են՝ ուղղված մեր պետականության դեմ: Ավելի քան 3 տարի իշխանությունը զավթածները խոսում են այն մասին, որ բոլոր առաջարկները, կարգավորումները պետք է ընդունելի լինեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար: Եթե դու ՀՀ-ն ոչնչացնում ես, հանձնում ես ու կապիտուլ յացիոն ակտ ես ստորագրում, դա ինչպե՞ս կարող է ընդունելի լինել հայ ժողովրդի համար: Այդ քայլերն ընդունելի են միայն Ադրբեջանի ու Թուրքիայի համար: Խոսում են զորքերի և ռազմական տեխնիկայի հայելային հետքաշման մասին, բայց ո՞ւր ենք գնում: Մենք մեր սահմանին ենք կանգնած, թուրքն եկել է մեր հող, հիմա եթե թուրքը 50 կամ 500 մետր հետ գնա, էլի մեր հողում է, իսկ մենք ո՞ւր ենք գնում, գալիս ենք տո՞ւն, Երևա՞ն ենք մտնում, թե ՀՀ սահմանից դուրս գալով՝ գնում ենք Վրաստան: Իրենք, մեծ հաշվով, թուրքերի հետ անատամ քաղաքականություն են վարում: Մենք այսօր չունենք դիվանագիտական կորպուս, դիվանագիտություն՝ ի շահ ՀՀ-ի: Ոչ մի պաշտոնյա, ոչ մի իշխանազավթ այսօր չի խոսում ի շահ ՀՀ-ի: Բոլոր գործընթացները գծագրված են ՀՀ-ն վերջնական փուլին հասցնելու՝ ոչնչացնելու համար»:

Նրա խոսքով, Արցախը հանձնելով՝ անմիջապես թուլացրին ՀՀ դիրքերն այս տարածաշրջանում. «Թույլ տալով թուրքի ներխուժում ՀՀ՝ միևնույն ժամանակ թույլ տվեցին, որ ՀՀ-ն մասնատվի: Երբ մենք հաղթող էինք, երբ մենք ամուր դիրքեր ունեինք տարածաշրջանում, կարող էինք Թուրքիայի հետ առանց նախապայմանների խոսել. Թուրքիան Արցախից հրաժարվելու, Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելու պայմաններ էր դրել: Հայաստանն ասում էր՝ միայն առանց նախապայմանների ենք պատրաստ: Միջազգային հանրության մոտ Հայաստանը չէր դառնում ագրեսոր՝ ասելով, որ մենք պատրաստ ենք, բայց մյուս կողմը չի ուզում, որովհետև ամեն ինչ տակնուվրա անելու ցանկություն ունի: Իսկ այս իշխանազավթները Արցախը հանձնելուց, մեզ տարածաշրջանում թուլացնելուց ու ամեն ինչ, այդ թվում՝ բանակը կազմաքանդելուց հետո թուրքերի հետ բանակցությունների են գնում՝ հայտարարելով նաև, թե Հայ դատը երբեք ՀՀ քաղաքականությունը չի եղել: Սա նշանակում է, որ հրաժարվում են Հայ դատից, այսինքն՝ մեր պահանջատիրությունից: Ի՞նչ է՝ 30 տարի շարունակ ՀՀ իշխանությունը չի՞ խոսել Ցեղասպանության ճանաչման մասին, չի՞ խոսել պահանջատիրությունից: Բացի այդ, ստացվում է, որ այս քայլով փորձում են վերջնականապես կտրել Սփյուռքը Հայաստանից: Այսինքն, եթե դու հրաժարվում ես Հայ դատից ու թուրքից պահանջատեր չես, այդպիսով կտրում ես Սփյուռքը ՀՀ-ից՝ վերջնականապես բաժանելով հայությանը: Սփյուռքը, ի վերջո, ՀՀ թիկունքն է, Սփյուռքի հայ համայնքները ահռելի մեծ ուժ են, բայց ուզում են կտրել նաև այս ամենից»:

Գևորգ Գևորգյանը շեշտեց, որ այս իշխանությունը բոլոր հնարավոր ձևերով հարվածեց ազգայինին, եկեղեցուն, մշակույթին, կրթությանը: «Արցախը հանձնելով՝ եկան հասան բանակին՝ վարկաբեկելով ազատամարտը, գեներալիտետին, ազգայինը: ՀՀ-ի և հայ ժողովրդի ավտանգության երաշխավորը միայն ու միայն եղել է Հայոց բանակը: Հայոց բանակի հիմքով է մեր պետականությունը ստեղծվել: Երբ Հայոց բանակի 30-ամյակը ՀՀ քաղաքական, ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ մի կերպ չի տոնում, ոչ էլ բարձրաձայնում են այդ մասին, թեպետ առաջնագծում կանգնած սպա, զինվոր, կամավոր կա, այդպիսով նրանք ոչ միայն հարվածում են զինվորի մեջքին ու Հայոց բանակին, այլև քաղաքական իշխանությունը փաստացի հրաժարվում է ՀՀ պետականությունից, որի հիմքում Հայոց բանակն է: Իսկ երբ ասում են՝ ուզում ենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծել, հերթական անգամ խաբում են հասարակությանը: Պրոֆեսիոնալ բանակը ենթադրում է կոնկրետ քանակ, օրինակ՝ մոտ 10 հազար միավոր, որի մեջ ընդգրկված են լինելու ուժային կառույցները, այդ թվում՝ ոստիկանություն, ԱԱԾ և այլն: Մինչդեռ բանակի ներուժն ու գործառույթը բոլորովին այլ է: Հիմա շատ ծնողների մոտ մտահոգություններ կան. մտածում են, որ եթե իշխանությունը պետականությունից հրաժարվում է, ինչպե՞ս իրենց երեխային բանակ ուղարկեն: Այս առումով իրենց ասած, այսպես կոչված, պրոֆեսիոնալ բանակը յուրաքանչյուր ծնողի սրտով է:

Իսկ իրականում իրենք գտնում են բնակչության թույլ տեղերը, որ մանիպուլացնեն: Ժողովրդի հուզական ֆոնի վրա մանիպուլյացիաներ են անում, բայց իրենք դրանով Հայաստանի ոչնչացման ծրագիրն են իրականացնում: Իրականում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար ոչ թե բանակը քանդում, այլ բանակի հիմքի վրա պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ են ստեղծում: Ինչպես 2018-ին ստերով ու մանիպուլ յացիաներով եկան, նույն կերպ էլ այսօր են շարունակում, իսկ արդեն այսօր ոչ թե Արցախը, այլ ՀՀ-ն բառացի ոչնչանում է: Եթե մենք չարթնանանք, ուրեմն պանդուխտի ճանապարհն ենք ընտրում: Մենք ժամանակ ենք ծախսում, իսկ ապազգային մեխանիզմն աշխատում է մեր երկիրը կործանելու ուղղությամբ: Մենք այսօր արդեն չպետք է խոսենք իրենց գործողությունների մասին: Այսօր գործելու ժամանակն է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
16:30 Նիկոլ Փաշինյանն իբր իրեն լվանո՞ւմ է, որ ատամներն էլ լվանա. հարցում