ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմն առաջնային նշանակություն ունի
copy image url

ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմն առաջնային նշանակություն ունի

Ներքին 1 տարի առաջ - 18:40 17-08-2023
Ադրբեջանը, որը մեղադրվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության կազմակերպման համար, ԼՂ երեխաներին մեղադրում է իրենց ծննդյան օրը շատ համեղ թխվածքաբլիթ ուտելու համար։

Այս մասին Թվթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․

«Սա կատարյալ ցուցանիշ է՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը հասկանալու համար։ Ուստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմն առաջնային նշանակություն ունի»,- նշել է Մարուքյանը։

Ամենից շատ դիտված