Մամուլ 2 ժամ առաջ - 08:01 28-10-2026

ՔՊ-ն պատրաստվում է նոյեմբերի 29-ին կայանալիք ընտրություններին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 25-ի ընտրական գործընթացներից հետո ՔՊ-ում արդեն ակտիվորեն պատրաստվում են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին իշխանական շրջանակներում քննարկումների առանցքում երեք համայնք է՝ Սյունիքի մարզի Կապանը, Արագածոտնի մարզի Ապարանն ու Գեղարքունիքի մարզի Սևանը։ Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունների համար առաջնահերթ խնդիր է այս համայնքներում իրենց թեկնածուների հաղթանակն ապահովելը։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում հատկապես կարևորում են Կապանի համայնքապետի ընտրությունները։ ՔՊ-ն ջանքեր է գործադրում՝ թույլ չտալու, որ համայնքում հաղթի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը։ Բայց իրենց թեկնածուն՝ Նարեկ Բաբայանը, այնքան էլ ընդունված և սիրված կերպար չէ քաղաքում, ավելին՝ նրան նույնացնում են կոռուպցիայի և հովանավորչության հետ, քանի որ «Կոմբինատի Նարեկը» բոլորի աչքի առաջ անթաքույց հարստացել է վերջին տարիներին։

Իշխանությունների ուշադրության կենտրոնում է նաև Ապարան համայնքը, որտեղ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ևս ակտիվ պայքար է սպասվում։

Թե ինչ արդյունք կունենան նոյեմբերի 29-ի ընտրությունները, ցույց կտա քվեարկությունը, բայց ակնհայտ է, որ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած ՔՊ-ն, ինչպես խոստովանեց Փաշինյանը, ասոցացվում է ավտորիտար իշխանության հետ։ Ինչքան ուզում, այնքան խփում են»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև