Արտաքին 3 տարի առաջ - 12:22 23-10-2022

Թրամփը ակնարկել է, որ պատրաստ է մասնակցել 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու իր պատրաստակամությունը, որը կկայանա 2024 թվականին։ Համապատասխան հայտարարությունն արել է հանրապետականը՝ շաբաթ օրը ելույթ ունենալով Տեխասում իր կողմնակիցների առջեւ կազմակերպված հանրահավաքում։

Թրամփը կրկնել է իր պնդումը, որ 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, որում հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը, կեղծվել են։ «Ես երկու անգամ առաջադրվեցի և երկու անգամ հաղթեցի»,- ասել է Թրամփը Newsmax-ի հաղորդմամբ։

«Երկրորդ անգամես շատ ավելի լավ ելույթ ունեցա, քան առաջինը՝ 2020 թվականին մի քանի միլիոնով ավելի շատ ձայներ հավաքելով, քան 2016 թվականին: Բացի այդ, ես ավելի շատ ձայն ստացա, քան պատմության մեջ մեր երկրի ցանկացած գործող նախագահ»,- շարունակեց Սպիտակ տան նախկին ղեկավարը:

«Այժմ, որպեսզի մեր երկիրը նորից լինի հաջողակ, ապահով և մեծ, ես, հավանաբար, ստիպված կլինեմ դա նորից անել»,- եզրափակել է Թրամփը՝ արժանանալով ամբոխի բուռն ծափահարություններին։

Սեպտեմբերի սկզբին Թրամփի նախկին օգնական և փեսա Ջարեդ Քուշները Sky News-ին ասել էր, որ 76-ամյա Թրամփը կարող է կրկին միանալ նախագահի պաշտոնի համար պայքարին։ Քուշները խոստովանել է, որ ամերիկացի նախկին առաջնորդն արդեն խոսել է իր հետ առաջիկա ընտրությունների մասին և, թեև հստակ պատասխան չի տվել առաջիկա նախագահական մրցարշավին մասնակցելու հարցին, սակայն նշել է, որ «դժվար է Թրամփի հետ որևէ բան բացառել, քանի որ նա շատ ճկուն մտածող է»։

Ավելի վաղ նախկին նախագահին մոտ կանգնած աղբյուրները հայտնել էին, որ նա կարող է աշնանը հայտարարել պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարին կրկին միանալու մտադրության մասին։ Հանրապետականների գրեթե 60%-ը ցանկանում է տեսնել Թրամփին նախագահի պաշտոնում, ըստ վերջին հարցումների,փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի