Ջոն Բոլթոնը, որը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օրոք 2018-2019 թվականներին զբաղեցնում Էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, հայտարարել Է, որ 2024 թվականի նախագահական ընտրություններում կարող Է իր թեկնածությունն առաջադրել պետության ղեկավարի պաշտոնի համար:
Բոլթոնը դիտարկում է ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը, եթե դրա միջոցով հնարավոր կլինի թույլ չտալ Դոնալդ Թրամփին վերընտրվել: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականը քննադատել է Թրամփի վերջին հայտարարությունը, որտեղ նախկին նախագահը Truth Social սոցցանցում կրկնել Էր, որ հաղթանակ Է տարել ընտրություններում և «խոշոր տեխնոլոգիական ընկերություններին» մեղադրել Էր դեմոկրատների հետ դավադրություն կազմելու մեջ:
«Այդ տեսակի և մասշտաբի զանգվածային խարդախությունը թույլ Է տալիս չեղարկել բոլոր կանոնները, դրույթները և հոդվածները, նույնիսկ նրանք, որոնք պարունակում Է Սահմանադրությունը»,- գրել Էր Թրամփը:
Բոլթոնը հայտարարել Է, որ Թրամփի այս հայտարարությունը որակազրկել է նրան՝ որպես թեկնածուի: Թրամփը Բոլթոնին ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից հեռացրել Է 2019 թվականի սեպտեմբերին:
ԶԼՄ-ների տվյալներով, նրանց միջև տարաձայնությունների գլխավոր առարկան դարձել Է Իրանի նկատմամբ պատժամիջոցների հարցում դիրքորոշումը. Բոլթոնը ստիպում Էր խստացնել դրանք: Թրամփն ավելի ուշ հայտարարել Էր, որ Բոլթոնը մի շարք «շատ մեծ սխալներ» Է գործել ԿԺԴՀ-ի, Վենեսուելայի և Իրաքի նկատմամբ քաղաքականության հետ կապված: