Գարիկ Մարտիրոսյանի որդին նշում է ծննդյան 17-ամյակը։
Շոումեն Գարիկ Մարտիրոսյանի որդին՝ Դանիելը, հոկտեմբերի 27-ին նշել է ծննդյան 17-ամյակը։
Տղայի ծննդյան առթիվ Գարիկի կինը՝ Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը, ընտանեկան լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Աշխարհում իմ ամենասիրելի տղամարդկանցից մեկն այսօր դարձավ 17 տարեկան»։ Այնուհետև նա կատակով հավելել է՝ «Գուշակեք՝ ով»։
Լուսանկարում պատկերված են Ժաննան, Գարիկը, նրանց 22-ամյա դուստրը՝ Ժասմինը, և ծննդյան օրվա հոբելյարը՝ Դանիելը։
Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լևինան ամուսնացել են 1998 թվականին։ Նրանք ծանոթացել են մեկ տարի առաջ՝ Սոչիում կայացած ՈՒՀԱ-ի (КВН) փառատոնի ժամանակ, իսկ պսակադրվել՝ Կիպրոսում։
Ֆոտոշարք