Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է պատերազմի համար բանակային ստորաբաժանումների մշտական պատրաստվածությունը պահպանելու անհրաժեշտության մասին՝ անընդհատ և ինտենսիվ զորավարժությունների միջոցով։ Այս մասին հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
«Ընկեր Կիմ Չեն Ընը նշել է, որ վաշտերի հրամանատարների հիմնական խնդիրը պատերազմի համար լիակատար պատրաստվածության բարձրացումն է, և դրա գործնական մեթոդը անընդհատ և ինտենսիվ զորավարժություններն են», – նշել է գործակալությունը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ընդգծել է, որ հրամանատարները պետք է ցույց տան իրենց հավատարմությունը կուսակցությանը, հայրենիքին և ժողովրդին: