ԱՄՆ-ը կստանա մեկ միլիոն բարել վենեսուելական նավթ, որը հասել է Թեքսասի Կորպուս Քրիստի նավահանգիստ, երեքշաբթի հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա այդ մատակարարումն անվանել է առաջինը՝ ապագայում սպասվող միլիարդավոր բարելների մատակարարումների շարքում, և պնդել, որ նավթն ամերիկացիներին կհասնի առանց հարկատուների համար որևէ ծախսի։
«Սա ընդամենը առաջին խմբաքանակն է այն ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ բարելներից, որոնք կհաջորդեն դրան»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Նրա ասելով՝ մատակարարումը «չափազանց հաջող ռազմական գործողության» արդյունք է, որին հաջորդել է «աշխարհի պատմության մեջ նավթի ամենախոշոր գործարքը»։
ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ նավթն ԱՄՆ-ին տրամադրվում է «առանց ամերիկացի հարկատուների համար որևէ ծախսի»՝ Վենեսուելայի հետ հարաբերությունների վերականգնման շնորհիվ, որոնք, նրա գնահատմամբ, բացառիկ հաջող են զարգանում։
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ առաջ Թրամփն ամերիկացիներին վառելիքի գների շուտափույթ նվազում է խոստացել։
«Բենզինի և դիզելային վառելիքի գները շուտով կտրուկ կընկնեն. ՊԱՐԶԱՊԵՍ ՀԵՏԵՎԵ՛Ք»,- գրել է նա։