Մամուլ 4 տարի առաջ - 08:42 01-02-2022

Բանակը, եկեղեցին ու Արցախն ենք ուրանում..Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Հունվարի 28-ը Հայկական բանակի ծննդյան օրն է, որն, ըստ ավանդույթի, տոնակատարություններով էինք նշում, սիրով, պատասխանատվությամբ, հպարտությամբ, հավաստում, որ բանակը մեր անվտանգության միակ երաշխավորն է, բայց հիմա ունենք տագնապի զգացողություն ամեն պահի, և այս նոր իրականությունն ունի կոնկրետ մեղավորներ ու պատասխանատուներ: Մեծագույն հպարտությամբ էինք մասնակցում զորահանդեսներին, խոսում նաև խնդիրների մասին, պաշտպանական գերատեսչությունն էլ չէր խուսափում պատասխանել մեր մտահոգություններին, «հակադարձել» լրատվամիջոցներին, հիմա դա չեն անում, «զահլա» չունեն:

Հիմա մի բոլ ճռճռան շնորհավորանքներ են հնչում, առաջ էլ էին տեքստեր ասվում, բայց առաջ ամեն ինչ այնքան զազրելի չէր, ինչպես հիմա: Հիմա, երբ ապրում ես այլ` ցավոտ իրականության մեջ, առավել քան երբևէ խոսքերն ազդում են նյարդերիդ վրա: Տղերքին հետ չենք բերի, բայց պարտության խարանը մեր ճակատից մաքրելու կարիք ունենք: Իսկ ի՞նչ է անում պետությունը դրա համար: Հիմա՝ հատկապես պատերազմից հետո, ցանկանում ենք հստակ գործողություններ տարբեր ոլորտներում: Հոգնել ենք դատարկ խոսքերից: Մեզ զանգ կախող է պետք, բայց բոլորը ճառ են ասում, բոլորը, ովքեր պիտի այդ զանգը կախեին: Մեկը պրոֆեսիոնալ բանակի մասին է խոսում, բայց խուսափում է Եռաբլուր ու Արցախ այցելելուց, մյուսները, լինելով բանակի ղեկավարները, անգամ շնորհավորական ուղերձ չեն հղում բանակի օրվա առթիվ:

Պաշտպանության նախարարը մեկ խոսք չասաց անգամ Եռաբլուր զինվորական պանթեոնում, որտեղ մի շարք պաշտոնյաների հետ էր այցելել: Եկել էին հարգանքի տուրք մատուցելու. դե, կարող էին, չէ՞, դա էլ չանել, ինչ կա որ: Այլևս զարմանալու ոչինչ չկա: Մարդիկ, որոնք իշխանության եկան սիրո ու համերաշխության մասին դատարկ լոզունգներով, ամենամեծ ատելությունը տարածողները դարձան: Այսքան պառակտված, այսքան իրարից զատ մեր երկրի վերնախավն ու հասարակությունը երբեք չեն եղել: Հոգևոր դասը երբեք պաշտոնյաներից առանձին ու միայնակ չի գնացել Եռաբլուր, իսկ հիմա արդեն որերորդ անգամ Վեհափառ հայրապետը բացառապես հոգևոր դասի ներկայացուցիչների հետ է այցելում Եռաբլուր և հանրային այլ վայրեր՝ կարծես թե այդպիսով կարմիր գիծ քաշելով իր և ներկա իշխանությունների միջև:

Սա ազդակներից մեկն է հանրությանը, որն, ավաղ, խուլ, կույր ու համր է ձևանում, պետությունն էլ շարունակում է «քայլել» անդունդի եզրով, իսկ եթե ոտքերի տակ եղած պա՞տն էլ փլվի ու ձորը գլորվենք: Այդ ժամանակ անգամ հասարակության միասնության վրա հույս դնել չենք կարող: Մեզ արժեքներն են միավորում, Հայկական բանակը, Արցախը, եկեղեցին, իսկ մենք հեռանում և ուրանում ենք ամենը: Մինչև ե՞րբ» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը