Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:37 27-01-2025

Փաշինյանը ոչ միայն Ցեղասպանությունն է ուրանում, այլ նաև հայրենիքը․ հարցում

Հունվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպման ընթացքում կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանությունը․ «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», - հայտարարել է վարչապետը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ այս հայտարարությունը լեզվի սայթաքո՞ւմ է, թե՞ Ցեղասպանության ուրացում»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ վարչապետի այդ հայտարարությունը Ցեղասպանության ուրացում է։ Որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ նման բան Նիկոլ Փաշինյանը չի ասել։

«Իհարկե ուրացում է։ Ամբողջ աշխարհին է էդ հայտնի, ապացուցված փաստերով, վկաներով։ Ոնց կարող ա՝ ցեղասպանություն չի եղել»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ չի կարող ասել, թե ինչ է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը։

«Ինքը միշտ էլ ինչ-որ տարօրինակ հայտարարություններ անում ա, գուցե ինչո-ր ենթատեքստ կա դրա տակ»,- ասաց նա։

Անցորդներից մեկն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը եթե խելացի լիներ, վաղուց հեռացած կլիներ։

«Սայթաքում չկա, ինքը որ խելք ունենար, կթողներ, կգնար։ Իրան հիվանդանոցն ա սպասում, կամ էլ Սադամ Հուսեինի նման սպանենք»,- նշեց նա։

«Իր հասկացողությամբ ինքը մարդկանց քարոզ ա անում, որի մասնագետը չի։ Երկրի ղեկավար ա դարձել բախտի բերմամբ, թե պատահմամբ։ Ուրացում է, հասկանալով»,-պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը