Արտաքին 4 տարի առաջ - 09:12 31-01-2022

ՄԱԿ-ը հաղորդել է Աֆղանստանում նախկին ռեժիմի 100 կողմնակիցների սպանության մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը զեկույց է ուղարկել Անվտանգության խորհրդին, որը վերաբերում է Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժման զինյալների «մաքրման գործողություններին»։

Փաստաթղթում նշվում է, որ զինյալները սպանել են կառավարության, ուժային կառույցների նախկին, ինչպես նաև միջազգային ռազմական զորախմբի հետ աշխատած անձնակազմի մի քանի տասնյակ անդամների:

«Չնայած հայտարարված համընդհանուր համաներումին, Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը շարունակում է ստանալ ... սպանությունների, բռնի առևանգումների և այլ խախտումների մասին հաղորդումներ», - ասվում է զեկույցում:

Նշվում է, որ ավելի քան 100 մարդ արդեն նոր ռեժիմի զոհ է դարձել։

Ամենից շատ դիտված

17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»