Արտաքին 4 տարի առաջ - 18:35 27-01-2022

Հայաստանի հետ մեր սկսած գործընթացը վստահություն բարձրացնող քայլերով շարունակվում է․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը թեմայի վերաբերյալ խոսել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության ԱԳ նախարար Սիլվի Բաիպո-Թեմոյի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում: «Հայաստանի հետ մեր սկսած և Ադրբեջանի կողմից աջակցություն ստացած կարգավորման գործընթացը վստահություն բարձրացնող քայլերով շարունակվում է: Մեր հատուկ ներկայացուցիչների դեմ դիմաց հանդիպումը անցկացվեց Մոսկվայում: Նրանք հանդիպել են ուղիղ՝ առանց որևէ միջնորդի: Ճիշտ է՝ հյուրընկալող կողմը՝ Ռուսաստանը, ճաշկերույթի ժամանակ երկուսին էլ հյուրընկալել է, ինչի համար նրանց շնորհակալություն ենք հայտնում: Առաջին ճանաչողական հանդիպումից հետո հատուկ ներկայացուցիչները միասին կքննարկեն հետագա քայլերը»,- ասել է Չավուշօղլուն՝ հիշեցնելով, որ փետրվարից թուրքական և հայկական մեկական ընկերություն սկսելու են չվերթներ իրականացնել Ստամբուլից Երևան և հակառակ ուղղությամբ:

Նա հայտարարել է, որ այս պահին ընդհանուր 50 երկրի, որից 45-ը ԱԳ նախարարի և 5 փոխնախարարի մակարդակով հաստատել են մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Նրա խոսքով՝ 30-ից ավելի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ էլ (ՆԱՏՕ, ԵՄ) կմասնակցեն: «Շատ լուրջ ներկայացվածություն կա, առաջին ֆորումը շատ հաջող էր անցել, քանի որ բոլոր տեսան, որ ազատ միջավայր և հարթակ է: Մենք էլ հենց դա ենք ցանկանում՝ դիվանագիտությունը, երկխոսությունը բերել առաջին պլան, որ առկա խնդիրները քննարկվեն, ապագայի տեսլականներ առաջ բերվեն: Այս տարվա ֆորումին ինչպես առաջնորդների, այնպես էլ այլ մակարդակներով անցկացվող աշխատաժողովները, կլոր սեղանները այդ նպատակին են միտված: Ցանկանում ենք, որ բոլորի ձայնն այստեղ լսվի: Հայաստանի ԱԳ նախարարին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին հրավիրել ենք: Օրերս Փաշինյանը ասաց, որ կարող են մասնակցել ֆորումին: Այսինքն, այն մարդիկ, որոնց մենք հրավիրել ենք, կարող են մասնակցել: Ուրախ կլինենք, քանի որ Ադրբեջանն էլ է գալիս: Ադրբեջանը թող իր կարծիքը ներկայացնի, Հայաստանն էլ՝ իրենը»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Ամենից շատ դիտված

17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան