Մամուլ 4 տարի առաջ - 09:22 27-01-2022

Սուրեն Պապիկյանի հարսանիքից հետո կորոնավիրուսի նոր ալիք է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ բոլորի ուշադրությունը գրաված հարսանիքը որոշ պաշտոնյաների առողջության վրա թանկ է նստել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փարավոնյան հարսանիքի ժամանակ է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակվել։

Covid-ով վարակվել է նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ու նրա հետ մեկտեղ էլի որոշ պատգամավորներ։ Սա թերեւս վկայումն է այն բանի մասին, որ առանց համաճարակային կանոնների խիստ պահմանման, այն էլ՝ փակ տարածքներում, նմանատիպ մեծամասշտաբ միջոցառումներ չպետք է անցկացվեն։

Ու կառավարությունը՝ ի դեմս պատասխանատու գերատեսչության՝ Առողջապահության նախարարության, փաստորեն, չի կարողանում այնպիսի մեխանիզմներ մշակել ու պարտադրել ռեստորաններին, որ այնտեղ ուրախանալ հնարավոր լինի, այնուհետ այդ ուրախությունից հնարավորինս առողջ տուն վերադառնալ։ Նկատենք` չնայած պնդումներին, որ ստուգվել են բոլորի պատվաստումների կամ թեստի առկայությունը՝ դա չի պաշտպանել կորոնավիրուսի տարածումից»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։


Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ