Ներքին 4 տարի առաջ - 16:05 24-01-2022

100 զինվորների աճյուններ ճանաչվել են հոլանդացի գործընկերների օգնությամբ․ Ավանեսյան

Արցախում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների շուրջ 100 փորձանմուշներ նույնականացվել են հոլանդացի մասնագետների օգնությամբ։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Գործընթացն ավարտված է։ Ներկայումս մեզ մոտ փորձանմուշներ չեն մնացել, որոնք չեն հետազոտվել կամ նույնականացման հերթում են գտնվում»,- ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` ցավոք, մնում են մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ ԴՆԹ հետազոտություն իրականացնել հնարավոր չէ։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների համաձայն` 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է:

Անհետ կորած է համարվում 199 զինծառայող և քաղաքացիական անձ։

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով