Ներքին 4 տարի առաջ - 11:41 24-01-2022

Թաթոյանի գործունեությունը պատշաճ է իրականացվել, ՄԻՊ փոփոխությունից հետո դժվար թե կարողանանք անաչառ գնահատել առկա թերությունները

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ պետության, հասարակության, անհատի անվտանգության և կայուն զարգացման, գործունեության ընթացքում այնպիսի կարևոր ուղղությունների շարքում, ինչպիսիք ժողովրդավարության հիմունքներն են, դատաիրավական համակարգի անաչառությունը, սոցիալական արդարությունը, անչափ կարևոր դերակատարություն ունի նաև իրավունքի գերակայությունը։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը։

«ՄԻՊ գործունեությունը երկար տարիներ հղկվել է ՀՀ-ում, և «Հայաստան» դաշինքը բավականին բարձր է գնահատում ՄԻՊ Արման Թաթոյանի՝ մանավանդ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գործունեությունը՝ սահմանային համայնքների, հակառակորդի հետ անմիջական շփման մեջ գտնվող սահմանային բնակչության իրավունքների պաշտպանության հարցերում»,-ասաց նա՝ նշելով, թե Արման Թաթոյանը կարողացել է բարձրացնել բոլոր առկա խնդիրները, թերությունները և հանցագործությունները, որ կատարել է թուրքադրբեջանական տանդեմը։

«Ես կարծում եմ՝ Արման Թաթոյանի գործունեությունը պատշաճ կերպով է իրականացվել, և կարծում եմ, որ ՄԻՊ փոփոխությունից հետո դժվար թե մենք կարողանանք անաչառ գնահատականի արժանացնել հատկապես այն թերությունները, որոնք այսօր կան պետականաշինության, կադրային քաղաքականության, անվտանգության համակարգի, բանակի հետ կապված, Արցախի հարցերում, ՏԻՄ խնդիրներում։ Այս բոլոր ոլորտներում Արման Թաթոյանի կերպարը հենց այն կերպարն էր, որը կարող է պատշաճ և անաչառ գնահատական տալ այդ ամենին՝ ընդ որում գտնվելով նաև պետության կողքին»,-ասաց Օհանյանը՝ ընդգծելով, որ հզոր իշխանություններն այդ պաշտոններին առաջարկում են մարդկանց, որոնք որոշակի ընդդիմադիր կեցվածք ունեն։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»