Բելառուս է ժամանել ՌԴ զորքերի հերթական էշելոնը
copy image url

Բելառուս է ժամանել ՌԴ զորքերի հերթական էշելոնը

Արտաքին 3 տարի առաջ - 18:47 23-01-2022

Բելառուս է ժամանել զինծառայողներով և Ռուսաստանից ուղարկված զենքերով ևս մեկ էշելոն։ Այս մասին կիրակի օրը՝ հունվարի 23-ին, հայտնել է Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Ինչպես նշվում է, զինտեխնիկայով ևս մեկ ավտոշարասյուն ժամանել է Պոլոնկա և Կոզենկի երկաթուղային կայարան։ Ժամանած ստորաբաժանումների ստույգ կազմը չի նշվում։ Ենթադրվում է, որ ապագայում ռուս զինվորականները կմասնակցեն Միութենական պետության ուժերի զորավարժություններին՝ Բելառուսի տարածքում։

Ֆոտոշարք