Խոսք Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 16:00 07-10-2024

ՌԴ-ի հերթական սադրանքը. առաջիկայում ՀՀ-ում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը բացառվում է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը օրերս հայտարարել է, որ արևմտյան երկրները մտադիր են խաղաղապահների անվան տակ հայ-ադրբեջանական սահմանին ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայել։ «Արևմուտքը փորձում է ղեկավարել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» ​​կոնտինգենտի տեղակայմանը` դե յուրե ՄԱԿ-ի և դե ֆակտո ՆԱՏՕ-ի հովանու ներքո»,- ասել է նա։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը համոզմունք հայտնեց, որ սա Ռուսաստանի Դաշնության կողմից տարածվող հերթական ապատեղեկատվությունն է.

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ եթե նույնիսկ Ռուսաստանի շահերը հաշվի չառնենք, տարածաշրջանում առկա են նաև շատ ավելի կարևոր դերակատարի շահեր։ Դա Իրանն է և Իրանը ոչ մի դեպքում չի հանդուրժի, որ Հայաստանի տարածքում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայվեն՝ մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակին նույն Իրանի կողմից եղել է առաջարկ, որ հայ-ադրբեջանական սահմանին իրանական զորքեր և նույնիսկ ռազմաբազա տեղակայվի։ Այնպես որ՝ դա սադրիչ հայտարարություն է, հերթական անգամ Հայաստանի վրա սլաքներ ուղղելու փորձ»։

Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ ՌԴ-ն այս կերպ փորձում է արդարանալ սեփական անգործության համար, քանի որ վերջինս Հայաստանի միակ դաշնակիցն է, իսկ այլ երկրների հետ ՀՀ-ն դաշնակցային պայմանագրեր չունի։ Նա միևնույն ժամանակ բացառում է, որ առաջիկա տարիներին Հայաստանում ՆԱՏՕ-ի զորքեր կտեղակայվեն, քանի որ այս պահին տարածաշրջանում գործող աշխարհաքաղաքական ստատուս քվոն դա անհնարին է դարձնում։

Oragir.News-ի հարցին, թե Բորտնիկովի հայտարարությունից կարո՞ղ ենք ենթադրել, որ ՌԴ-ն Ադրբեջանին դրդում է Հայաստանի դեմ նոր ագրեսիա սանձազերծել ու նախապես փորձում է լեգիտիմացնել ադրբեջանական հարձակումը՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ փաստ է, որ Ռուսաստանը մշտապես դրդում է Ադրբեջանին նոր ագրեսիայի։ Նրա խոսքով՝ այլ խնդիր է, որ Ադրբեջանը չի իրականացնում այդ ագրեսիան, քանի որ այդ ագրեսիային հանդիմանում են նույն ՆԱՏՕ-ի երկրները, մասնավորապես ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ «Այո, Ռուսաստանին ձեռնտու է, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, բայց դա գոնե այս պահին տեղի չի ունենում հենց իմ նշած պատճառով»,- ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությանը՝ Դավիթ Ստեփանյանը նշեց՝ չի կարծում, որ այս տարի նման փաստաթուղթ կստորագրվի, որովհետև դրա համար չկան աշխարհաքաղաքական անհրաժեշտ պայմաններ։

«Ինչպես մենք տեսնում ենք, Ադրբեջանը գնում է լրիվ հակառակ ուղղությամբ՝ փորձելով ժամանակ ձգել և սեփական դիրքերի ամրապնդման համար ստանալ ավելի բարենպաստ պայմաններ։ Բաքվում սպասում են նույն Վրաստանում և ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների արդյունքներին, որոնցից շատ բան է կախված։ Այնտեղ դեռ հույս ունեն, որ կարող է Թրամփը գալ իշխանության, ինչի դեպքում ԱՄՆ-ն պարզապես կմոռանա մեր տարածաշրջանի մասին։ Անշուշտ դա Ադրբեջանի ձեռքերը կբացի, և նա կկարողանա ավելի մեծ ինտենսիվությամբ Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրել, նրանց հաշվարկը տվյալ պահին սա է»,- կարծում է նա։

Դավիթ Ստեփանյանը հավելեց՝ այս համատեքստում չի ակնկալում, որ ո՛չ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ի գագաթաժողովից առաջ, ո՛չ էլ դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Ըստ նրա՝ դա չի բխում ալիևյան կլանի շահերից, ինչի պատճառով Բաքուն ամեն կերպ ձգձգում է գործընթացը։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ