Ներքին 6 ամիս առաջ - 16:54 27-03-2026

Բացառվում է ներկա իշխանության վերարտադրությունը, բացառվում է նաև անցյալի վերադարձը․ Դավիթ Անանյան

Բացառվում է ներկա իշխանության վերարտադրությունը, բացառվում է նաև անցյալի վերադարձը։

Գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը։

«Հայաստանի քաղաքական դաշտում տարիներ շարունակ վերարտադրվել է մի փակ տրամաբանություն, որը հասարակությանը կանգնեցրել է կեղծ ընտրության առաջ՝ անձերի միջև, ոչ թե մոդելների։

Անունները փոխվել են, դերակատարները՝ նույնպես, բայց համակարգը մնացել է նույնը։ Հենց այս համակարգն է ձևավորել կախյալ տնտեսություն, թույլ ինստիտուտներ և այնպիսի քաղաքական կոնյուկտուրա, որը վերարտադրվում է նույն շրջանակներում։

Երբ մենք խոսում ենք այս համակարգը փոխելու մասին, մեզ փորձում են վերադարձնել նույն հարթություն՝ անձերի հակադրության, պիտակների և թիրախավորման դաշտ։

Մենք չենք մտնելու այդ խաղի մեջ։ Մենք չենք քննարկում՝ ով է ավելի ընդունելի կամ անընդունելի։

Մենք խոսում ենք պետության կառուցման մոդելի մասին։

Միևնույն ժամանակ, մենք չենք վիճարկում որևէ ուժի կամ անձի իրավունքը՝ մասնակցելու ընտրություններին և կայացնելու սեփական քաղաքական որոշումները։ Քաղաքական գործընթացը հիմնված է այդ ազատության վրա, քանի որ առանց ընտրության իրավունքի՝ այն վեր է ածվում ձևականության։

Բայց մենք համոզված ենք, որ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել նույն փակ համակարգի ներսում ձևավորվող հերթական բևեռների շուրջ։ Պետք է նոր որակի համախմբում՝ նոր գաղափարների, նոր մոտեցումների և նոր քաղաքական մշակույթի շուրջ։

Այդ պատճառով ենք կարևորում նոր ձևավորվող քաղաքական ուժերի շուրջ հանրության համախմբումը՝ որպես փակ շրջանը կոտրելու միակ ճանապարհ։

Մեր դիրքորոշումը հստակ է։

Բացառվում է այսօրվա իշխանության վերարտադրությունը։

Բացառվում է նաև անցյալի վերադարձը՝ նույն մոդելի շրջանակում։

Մենք համագործակցությունը տեսնում ենք գաղափարների և պետական շահի շուրջ, ոչ թե իշխանության վերարտադրության տրամաբանության մեջ։

Երբ քաղաքական միտքը փոխարինվում է անձնավորումներով, դա խոսում է ոչ թե ուժի, այլ սահմանափակության մասին։

Մենք այդ մակարդակ չենք իջնելու»։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց