Ըստ էության 1 ամիս առաջ - 21:30 28-05-2026

Ըստ էության․ Փաշինյանի վերարտադրությունը թույլ չտալու միակ տարբերակը «Բոլորին դեմ եմ»-ին ընտրելն է

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Բոլորին դեմ եմ» կուսակցության պատգամավորության թեկնածու Հրաչ Ամիրբեկյանին։

Նրա հետ խոսել ենք ընտրությունների, 100-օրյա իշխանության, «Բոլորին դեմ եմ»-ի ցուցակում ընդգրկվելու, մյուս ուժերից տարբերվելու, «Բոլորին դեմ եմ» կուսակցության յուրօրինակ ակցիաների, հանրության շրջանում դրանց արձագանքների, նախընտրական քարոզարշավի, հանրության վստահությանն արժանանալու, հանրության մի հատվածի կողմից անլուրջ դիտարկվելու, քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ինքնատիրապետումը կորցնելու, ԱՄՆ պետքարտուղարի Հայաստան այցի, Նիկոլ Փաշինյանի արտաքին աջակցության և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Մենք գոհ ենք քարոզարշավի ընթացքից։ Այո՛, մենք գոհ ենք մեր գրանցած արդյունքներից։ Ինչ նկատի ունեմ․ տարատեսակ հարցումները, և էական չէ՝ ում կողմից պատվիրված՝ անկախ թե ոչ անկախ, բոլոր հարցումներով մեզ դրական դինամիկայի ցուցիչ են տալիս։ Այսինքն՝ 2-3, նույնիսկ 3,5 անգամ առաջընթաց վերջին 15 օրվա մեջ, և դա, բնականաբար, մեզ շատ ոգևորում է ու ապացուցում, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք։ Եվս 10 օր նմանատիպ տեմպով աշխատելու դեպքում, այո՛, մենք շեմը կհաղթահարենք, իսկ ընդհանուր քարոզարշավը, մեր գնահատմամբ, խայտառակ վիճակում է, և մենք փորձում ենք մեր ակցիաների միջոցով հենց դա ցույց տալ՝ թե ինչ է կատարվում մնացած քաղաքական դաշտում»,- նշեց Ամիրբեկյանը։

Ըստ նրա՝ Փաշինյանի վերարտադրությունը թույլ չտալու միակ տարբերակը «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն է։

«Ես կրկնեմ՝ Փաշինյանի վերարտադրությունը թույլ չտալու միակ տարբերակն այս պահին, մեր գնահատմամբ, «Բոլորին դեմ եմ»-ն է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․


Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
11:18 Անորոշ վիճակ Գյումրիում, խուլ դժգոհություն մարզպետների մոտ, հերթը ԿԳՄՍ մյուս փոխնախարարինն է․ Մամուլ
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին