Ներքին 4 տարի առաջ - 17:15 22-01-2022

Երևանում ցրտահարված տղամարդու դի են հայտնաբերել

Երևանում, Էրեբունու տարածքում կառուցվող եկեղեցու բակում, վագոն-տնակի մեջ հայտնաբերվել է ցրտահարված տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ հաղորդագրության` այսօր, ժամը 12։40-ի սահմանում ոստիկանության Էրեբունու բաժինն ահազանգ է ստացել, որ Աթոյան անցուղի 12/3 շենքի դիմաց գտնվող տարածքում տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանները։ Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի դատաբժիշկը զննի դին։

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տղամարդը ցրտահարվել է։

Իրավապահները պարզել են, որ մահացածը մշտական բնակության վայր չունեցող, 48-ամյա Տիգրան Այվազյանն էր։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը