Ներքին 4 տարի առաջ - 12:19 21-01-2022

ՀՌԱՀ-ը խմբագրական քաղաքականություն իրականացնելու իրավունք չունի. Գեղամ Մանուկյան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը խմբագրական քաղաքականություն իրականացնելու իրավունք չունի. ՀՌԱՀ-ն իրավունք չունի որոշելու, թե, օրինակ, ինչպես է լուսաբանվում Ազգային ժողովի նիստը։

Ազգային ժողովի իր ելույթում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պարտականություններն են հետևել այն փաթեթով, որով լիցենզիա են ստացել հեռուստաընկերությունները, այդ պարտականությունների կատարմանը, համապատասխանությանը և որպեսզի հեռուստաընկերություններն իրենց եթերային քաղաքականության մեջ Հայաստանի Հանրապետության օրենքները չխախտեն, կարմիր գծերը չանցնեն։ Մնացած բոլորի հետ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կապ չունի։ ՀՌԱՀ-ը խմբագրական քաղաքականություն իրականացնելու իրավունք չունի։ Ազգային ժողովի նիստը ինչպես է լուսաբանում հեռուստատեսությունը՝ ՀՌԱՀ-ն իրավունք չունի որոշել»,- ասաց Մանուկյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ազգային ժողովում երկու օր քննարկվում է լեզվական մշակույթի, մշակույթի քարոզչության մասին, բայց ՀՌԱՀ-ն այդ գործառույթները իրականացնելու իրավունքը չունի։

«Հայ հասարակությանը թյուրիմացության մեջ մի գցեք՝ երկու օր լսելուց հետո մարդը կմտածի, որ վաղվանից սերիալները և անճաշակ հաղորդումները արգելելու են, առավոտվանից մինչև գիշեր դասական երաժշտություն է հեռարձակվելու կամ հեռուստաալիքներին ստիպելու են գիտակրթական, մշակութային հաղորդումներ լուսաբանել։ Ո՛չ, ամեն հեռուստաընկերություն վերցրել է իր վրա պարտականություն և այդ պարտականությունների շրջանակներում գործում է»,- նշեց Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան