Արտաքին 4 տարի առաջ - 22:39 18-01-2022

Հյուսիսային Կորեան Կիմ Չեն Ընի համար ավելի բարձրահասակ թիկնապահներ է փնտրում

ԿԺԴՀ իշխանությունները հայտարարել են, որ Կիմ Չեն Ընի թիկնապահների և կուսակցության իշխող վերնախավի թեկնածուները պետք է չորս սանտիմետրով բարձրահասակ լինեն, քան անցյալ տարի։ Այս մասին գրում է Daily NK-ն։

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ խոսքը նրանց մասին է, ովքեր ցանկանում են մտնել այսպես կոչված «974 ջոկատ», որի խնդիրն է պաշտպանել Հյուսիսային Կորեայի բարձրագույն ղեկավարությունը։ Աղբյուրից ստացված նյութերի համաձայն՝ ջոկատ մտնելու չափորոշիչների ցանկը բաժանված է երեք լայն բաժինների։

Կանոնները ասում են, որ նրանք, ովքեր ակադեմիական հաջողություններ են գրանցել, աշխատողների, ֆերմերների կամ զինվորների երեխաներ են, կարող են թիկնապահ դառնալ։ Հստակեցվում է նաև, որ եթե թեկնածուն դառնա ջոկատի անդամ, ապա միայն 13 տարի հետո կկարողանա տեսնել իր ընտանիքին։

Բոլոր պահանջները մնացին անփոփոխ մինչև 2021 թվականի նոյեմբերը, սակայն ԿԺԴՀ ղեկավարությունը որոշել է փոփոխություններ կատարել։ Նախկինում թիկնապահ կարող էին դառնալ առնվազն 163 սմ հասակ ունեցող թեկնածուները, իսկ այժմ այդ պարամետրը հասցվել է 167 սմ-ի։

Այս պահին հայտնի չէ, թե ինչով են պայմանավորված այս փոփոխությունները։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել