Արտաքին 4 տարի առաջ - 18:46 18-01-2022

Թուրքիան առաջիկա երկու ամիսներին կներկայացնի Hürjet ուսումնամարտական ինքնաթիռը

Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունը հայտնել է, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում կներկայացնի Hürjet ուսումնական մարտական ինքնաթիռը, և որ 2025թ. սկսած նախատեսում է ամսական երկու ինքնաթիռ թողարկել: Այս մասին հաղորդում է թուրքական Daily Sabah-ը։

Ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը հայտնել է, որ նախ ընկերությունը կարտադրի չորս նախատիպ, որոնք կօգտագործվեն թռիչքային փորձարկումների ժամանակ։

«Մենք մտադիր ենք սերիական արտադրության առաջին փուլում մեկ տարում արտադրել վեցից յոթ ինքնաթիռ, 2025թ. սկսած ամսական 2 ինքնաթիռ»,-ասել է Քոթիլը:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեն անցած շաբաթ հաստատել է Hürjet շարքի արտադրության առաջին փուլը։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել