Արտաքին 3 տարի առաջ - 15:30 10-12-2022

Ռուսաստանը հայտնել է, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կարող է կայանալ առաջիկա ամիսներին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտարարել է, որ «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին: Այս մասին Գոնչարն ասել է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը տված բացառիկ հայտարարությունում։

Դենիս Գոնչարը շեշտել է, որ ներկայումս մշակվում է «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման անցկացման կազմակերպչական մոդալությունը։ «Հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտակա ամիսներին»,- ասել է նա։

Ռուս պաշտոնյան հավելել է, որ հանդիպումը կարող է կայանալ Վրաստանում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը համոզված է, որ տարածաշրջանային հարթակի պահանջվածությունը բխում է մասնակից երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման շահերից։

«Հիշեցնեմ, որ 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած հիմնադիր ժողովի ժամանակ որոշվել է կենտրոնանալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների վրա՝ առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային և հումանիտար կապերի զարգացումը, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարը»,- ասել է Գոնչարը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին