«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի շտապում նիստեր գումարել, քանի որ նրանց հանձնարարական է իջեցվել՝ քանի դեռ Հայաստանում COP17-ի միջոցառումներն են, եւ դրսից եկած հյուրեր կան, պետք չէ այդ թեման ակտիվացնել:
Ըստ ամենայնի, քննիչ հանձնաժողովի աշխատանքները կմեկնարկեն նոյեմբերի սկզբներին։ Մինչ այդ հանձնաժողովի իշխանական անդամները կաշվից դուրս են գալիս գաղափարներ են գեներացնում, որ կարողանան հասնել Վեհափառին գահընկեց անելու գերնպատակին։
Ասում են՝ Էդուարդ Աղաջանյանը՝ Դիջեյ Էդոն, անգամ նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ, որը ներկայացնելու է հանձնաժողովի դատին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։