«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում 2024 թվականի առաջին կեսին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այդ ամենը կհամակարգեն մեր թուրք գործընկերները, որոնք կհյուրընկալեն նախարարների երկրորդ հանդիպումը, որը նախատեսված է հաջորդ տարվա մոտավորապես առաջին կիսամյակում»,- ասել է նա լրագրողներին։