Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:23 12-10-2022

Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-14-ը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: