Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:51 15-01-2022

Գերմանիայում կարանտինի նոր կանոններ են սահմանվել

Գերմանիայի խորհրդարանում հողերի շահերը ներկայացնող Բունդեսրաթը նոր կարանտինային կանոններ է հաստատել կորոնավիրուսով վարակվածների և վարակակիրների հետ շփված անձանց համար։ Քվեարկությունը տեղի է ունեցել հունվարի 14-ին։

Գերմանիայի առողջապահության նախարարը Բունդեսրաթի արտահերթ նիստում նշել է, որ համավարակը «շրջադարձային կետի» է հասել։

Այսպիսով, կորոնավիրուսով վարակվածների հետ շփված անձինք ազատվում են պարտադիր մեկուսացումից, եթե խթանիչ ներարկում են ստացել։ Բացի այդ, վարակվելու դեպքում կարանտինի տևողությունը կրճատվում է. դա արվում է վարակվածների թվի կտրուկ աճի պայմաններում մի շարք ոլորտներում կադրերի պակասը կանխելու համար։ Այժմ հնարավոր կլինի մեկուսացումից դուրս գալ յոթ օր հետո, եթե ՊՇՌ-թեստի կամ արագ-թեստի արդյունքները բացասական լինեն: