Երևան +16°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:42 22-06-2021

«Աերոֆլոտ»-ը ներմուծել է կենդանիների փոխադրման նոր կանոններ

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը փոփոխություններ է ներմուծել կենդանիների փոխադրման կանոնների ու ընթացակարգերի մեջ:

«Նորամուծություններն ուղղված են բոլոր կատեգորիայի ուղևորների համար հարմարավետ և անվտանգ թռիչքի ապահովմանը: Նոր կանոնների համապատասխան՝ մեկ ուղևորի կողմից փոխադրման թույլատրված կենդանիների թիվն ավելացել է՝ մեկից դառնալով երեք»,- նշված է փոխադրողի կայքում:

Բացի դրանից, ինքնաթիռի սրահ մեկ փոխադրման մեջ կարելի է վերցնել վեց ամսականից բարձր երկու կենդանի, եթե դրանց քաշը բեռնարկղի հետ միասին չի գերազանցում 8 կգ-ը: Ուղևորներին և ընտանիքի անդամներին, որոնք սրահում տեղափոխում են կենդանիների երկու բեռնարկղ, թույլ է տրվում նրանց փոխադրել լայն ֆյուզելյաժային ինքնաթիռների նստատեղերի կենտրոնական մասում:

Բացի դրանից, կենդանի փոխադրող ուղևորին անվճար գրանցված ուղեբեռի նորմայում հնարավորություն կտրվի տեղափոխելու կենդանու համար սայլակ և դա օգտագործել մինչև վայրէջքը: Թռիչքի համար կենդանիների տեղափոխման վերաբերյալ հարցումը 24 ժամից կրճատվել է մինչև 6 ժամ: