Արտաքին 4 տարի առաջ - 09:51 15-01-2022

ԱՄՆ-ն իրավիճակի սրման դեպքում ուկրաինացի մարտիկներին կնախապատրաստի ՆԱՏՕ-ի արևելյան թևում. NYT

ԱՄՆ-ը չի բացառում լարվածության աճի դեպքում Լեհաստանի, Ռումինիայի և Սլովակիայի տարածքում ուկրաինացի մարտիկների նախապատրաստության հնարավորությունը։ Այս մասին հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն ներկայացուցիչներին։

Նրանց խոսքով, Ռուսաստանի կողմից Ուկրաինա հնարավոր ներխուժման դեպքում ԱՄՆ-ը «ձգտելու է օգնություն ցուցաբերել» Կիևին։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է բացահայտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, իսկ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) կգործի գաղտնի։

Ըստ պարբերականի աղբյուրների, Միացյալ Նահանգներն «ամենայն հավանականությամբ զենք կմատակարարի (Ուկրաինա)»։ Չի բացառվում նաև, որ Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ն կապահովեն բժշկական սարքավորումների, ծառայությունների մատակարարումները, ինչպես նաև պատրաստ կլինեն ապաստան տրամադրել։ Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի աղբյուրների, Կիևին աջակցության շրջանակներում ԱՄՆ-ը կարող է կազմակերպել «ուկրաինացի ապստամբների» մարտական նախապատրաստությունը ՆԱՏՕ-ի արևելյան թևում՝ Լեհաստանում, Ռումինիայում և Սլովակիայում։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ