Արտաքին 4 տարի առաջ - 15:34 17-01-2022

Էստոնիան պատրաստ է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի ուժերը. Կրեմլը հայտարարում է սրման մասին

Էստոնիայի ՊՆ կանցլեր Կուշչի Սալմը հայտարարել է երկրի տարածքում 5000 զինվորից բաղկացած ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժեր տեղակայելու պատրաստակամության մասին հաղորդում է ERR-ը։

«Մենք հստակ տեսնում ենք, որ զսպման քաղաքականության առումով Բալթյան տարածաշրջանը պետք է ամրապնդվի: Կան հստակ ծրագրեր, թե ինչպես դա անել, եթե անհրաժեշտ լինի... Էստոնիայում ամեն ինչ պատրաստ է ՆԱՏՕ-ի 5000 զինվորից բաղկացած արագ արձագանքման ուժերի ժամանման համար»,- ասել է նա։

Կանցլերի խոսքով, Տապա քաղաքում տարածք կա զինվորականներին ընդունելու համար, որտեղ, մասնավորապես, կարող են պահեստավորվել սարքավորումներն ու զենքերը և բաժանվել ըստ ստորաբաժանումների։

Նա նշել է, որ եթե անգամ զորանոցներում եղած տեղերը չբավարարի, զինվորներին կարող են տեղավորել վրաններում, իսկ եթե նրանք երկար մնան երկրում, ապա նոր զորանոցներ կկառուցվեն։

Կրեմլն արդեն արձագանքել է այս լուրերին՝ դրանք որակելով որպես «լարվածության սրում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի