Խոսք 4 տարի առաջ - 15:04 12-01-2022

Նախորդ տարիների համեմատ այս տարի Ամանորին սննդային թունավորումներն ավելի քիչ են եղել

Ամանորրի օրերին սննդային թունավորումների մասին հստակ տեղեկություն ստանալու և հասկանալու համար, թե այս տարվա ցուցանիշները գերազանցո՞ւմ են նախորդ տարիների ցուցանիշին, Oragir․news-ը զրուցեց ՀՀ Առողջապահության նախարորության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հռիփսիմե Խաչատրյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ հստակ տվյալների չունի և չի կարող հստակ ինֆորմացիա փոխանցել։

Թեմայի շուրջ Oragir.news-ը կապ հաստատեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մամուլի խոսնակի հետ, ով մեզ տրոմադրեց հավաքագրված տվյալներ՝ կապված տոնական օրերի սննդային թունավորումների հետ։

«Դեկտեմբերի 31-ին Երևան քաղաքում ունեցել ենք աղիքային վարակիչ հիվանդության 6 դեպք։ Վարակվածները օտարերկրացիներ էին, բոլորի մոտ նույն ախտանշաններն էին․ սնվել էին նույն վայրում, օգտագործել էին նույն սննդամթերքը։ Նրանք հոսպիտալացվել են Նորքի ինֆեկցիոնում և համապատասխան բուժում ստանալուց հետո հաջորդ օրը դուրս են գրվել»։

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ այս թվականի Հունվարի 8-ին Լոռու մարզում ունեցել ենք բուտուլիզմի 3 դեպք՝ 3 տուժածով։ Բուտուլիզմի պատճառը եղել է տնային պայմաններում պատրաստված շուշանի թթուն։ Տուժածներից մեկի վիճակը այս պահին էլ շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսինը՝ կայուն ծանր, երրորդինը՝ միջին ծանրության․ «Այլ դիմումներ չեն եղել»,- հավելեց խոսնակը։

Իսկ այն հարցին, թե սննդային թունավորումների պակասը կապվա՞ծ է արդյոք տոնական օրերի կրճատման հետ, խոսնակն ասաց․ «Հնարավոր է, բայց այս տարի նախատոնական օրերին իրազեկում էլ ավելի շատ արեցինք, որպեսզի զգոնություն պահպանեն,օրինակ՝ որ սննդամթերքը որի հետ օգտագործեն, ինչ պայմանների հետևեն, ինչպես պահպանեն»։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին