Արտաքին 4 տարի առաջ - 13:13 08-01-2022

Կառավարության հրամանով օգոստոսի 25-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր

Ի հիշատակ Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգության վթարի հետևանքով զոհվածների, օգոստոսի 25-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր: Ինչպես հայտնում է Jnews.ge-ն, այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Ըստ նրանց փոխանցման, համապատասխան հրամանն այսօր ստորագրվել է վարչապետ Գիորգի Գախարիայի կողմից:

Հրամանագրի համաձայն՝ սգո օրվա կապակցությամբ, Վրաստանի բոլոր վարչական շենքերի պետական դրոշները կիջեցվեն:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի Դուշեթիի մունիցիպալիտետի Շատիլիի ճանապարհին մարդատար միկրոավտոբուսը գլորվել է ձորը, մոտ 80 մետր բարձրությունից: Ըստ ՆԳՆ-ի տեղեկատվության` վթարի զոհ է դաձել 18 ուղևոր, 3-ը ծանր վիճակում գտնվում են բուժհաստատությունում:

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
12:00 Բացակայում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների թիվը
14:00 Պայթյուն՝ ՌԴ-ում, Եվրոպան աջակցում է ՀՀ-ին, Ադրբեջանը՝ Եվրոպային, ֆուտբոլային կոշտ զգուշացում
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
11:11 Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա․ «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա․ news.am
12:20 Արտակարգ դեպք գազալցակայանում․ պայթյունի պատճառները պարզվում են
21:48 Չորսուկես ամիս է՝ ճանապարհը քանդված է, զրո արձագանք
19:37 Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
19:22 «Ադանա» ռեստորանի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց