Արտաքին 4 տարի առաջ - 10:59 07-01-2022

ՀԱՊԿ զինծառայողները չեն մասնակցում երկրում ռազմական գործողություններին․ Ղազախստանի նախագահի աշխատակազմ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների խաղաղապահ զորախումբը Ղազախստանում չի մասնակցում ռազմական գործողություններին, նա պատասխանատու է պետական ​​օբյեկտների պահպանման և պաշտպանության համար։ Այս մասին ուրբաթ օրը «Խաբար-24» հանրապետական ​​հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաեւը։

«Տեղակայվել է ՀԱՊԿ երկրների խաղաղապահ զորախումբ։ Նրանց առաքելությունը խաղաղապահական է։ ՀԱՊԿ խաղաղապահները չեն մասնակցի ռազմական գործողություններին»,- ասել է Աբաեւը։ Նրա խոսքով՝ խաղաղապահները «կկատարեն պետական ​​օբյեկտների պահպանության և անվտանգության գործառույթներ»։

Հունվարի 6-ին Ալմա-Աթան ահաբեկիչներից մաքրելու գործողության մարտական ​​մասն իրականացվել է Ղազախստանի «Արիստանի», «Առլանի», «Բերկուտի» հատուկ ծառայությունների, ինչպես նաև պաշտպանության նախարարության ուժերով։ «Գործողության արդյունքում քաղաքի բոլոր վարչական շենքերը մաքրվել են ահաբեկիչներից: Բազմաթիվ զինյալներ լիկվիդացվել և կալանավորվել են: Այժմ պարզվում է նրանց ինքնությունը: Մշակվում են ծայրահեղական կազմակերպություններին պատկանելու տարբեր վարկածներ»,- պարզաբանել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը։ Նա նշել է, որ այժմ հանրապետության բոլոր մարզերում կարգուկանոնը վերականգնվել է, իրավիճակը կայունացել է։

Ամենից շատ դիտված

22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
13:07 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
13:20 Երևանում մի տղամարդ հատում է երիտասարդ բարդին
20:03 Իմ հաջողություններն ու երգերը քոնն են, մամ. ինչու է լաց լինում Սիլվա Հակոբյանի մայրիկը
22:38 «Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
11:55 Սեուտան պահանջում է արտակարգ դրություն հայտարարել. Իսպանիան զորք է տեղակայում անկլավում