Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 00:08 06-10-2022

Իրանը կմիջամտի ռազմական գործողություններին, եթե փորձ արվի խոշոր ռազմական հարձակմամբ կտրել Սյունիքը կամ գրավել․ իրանագետ

Նախօրեին հայտնի դարձավ, որ Իսրայելի ՊՆ-ն այցելել է Բաքու, Բաքվում է նաև Թուրքիայի ՊՆ-ն։ Հայտնի է նաև, որ Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար քննարկումներ է ունենում Իրանի շտաբի պետի հետ։

Իրանագետ Գարիկ Միսակյանն Oragir.news-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե որքանով կարող է այդ զրույցների արդյունքում փոխվել Իրանի դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության սահմանների անձեռնմխելիության ու նաև Սյունիքով արտատարածքային միջանցքի վերաբերյալ, ասաց, որ ակնհայտ է, որ մասնավորապես, Իսրայելին Իրանը նայում է որպես թշնամական պետության։

«Իրանն իր քաղաքականությունը այս կամ այն երկրի հետ կառուցում է կախված նրանից, թե այդ երկիրը ինչ հարաբերությունների մեջ է Իսրայելի հետ։ Այսինքն՝ Իրան-Ադրբեջան հարաբերությունների մերձեցմանը ամենամեծ խոչընդոտող հանգամանքը հենց Իսրայել-Ադրբեջան հարաբերություններն են»։

Անդրադառնալով Իրանի դիրքրորոշմանը Հայաստանի հետ սահմանի վերացման կամ միջանցքի վերաբերյալ՝ իրանագետն ասաց, որ չնայած ադրբեջանական կողմի գրոծադրած ջանքերին՝ կարծես թե Իրանի դիրքորոշումը Հայաստան-Իրան սահմանի անձեռնմխելիության, հետևաբար, Հայաստանով արտատարածքային միջանցքի տրամադրման վերաբերյալ չի փոխվում։

«Այստեղ, սակայն, մի քանի խնդիրներ կան, նախ Իրանի ներքաղաքական իրավիճակը, որը լարված է, թեև արդեն մարման է գնում։ Երկրորդ խնդիրը հայկական կողմի դիրքրորոշումն է, այսինքն՝ Իրանն իր «կարմիր գծերի» մասին հայտարարել է, բայց, կարծես հայկական կողմը խոսում է, այսօր էլ խոսել է խաղաղության օրակարգից ու ինչ-որ փաստաթղթերի ստորագրումից։ Այսինքն՝ եթե հայկական կողմը համաձայնի տրամադրել միջանցք, ապա իրանական կողմը չի կարող դիվանագիտական լծակներն օգտագործել։ Եթե հայկական կողմը համաձայնի համագործակցել դիվանագիտական խողովակներով՝ միջանցքը չեզոքացնելու ուղղությամբ, կարծում եմ՝ Իրանը միանշանակ կհամագործակցի։ Գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ Իրանը ամեն դեպքում դիվանագիտական ճնշում Ադրբեջանի վրա գործադրում է և Սյունիքի սահմանի հետ կապված, և Զանգեզուրի միջանցքի»։

Նա նաև ընդգծեց, որ Իրանը գրեթե երբեք սեփական սահմանների մոտ ռազմական գործողությունների մեջ չի ներքաշվում․ «Սակայն Իրանը կարող է ներքաշվել ռազմական գործողությունների մեջ, եթե խնդիրը վերաբերի անմիջականորեն Իրանի հետ Հայաստանի սահմանին, այսինքն՝ Մեղրիի հատվածին։ Միաժամանակ, Իրանը միանշանակ կմիջամտի ռազմական գործողություններին, եթե փորձ արվի խոշոր ռազմական հարձակմամբ կտրել Սյունիքը կամ գրավել։ Ամեն դեպքում, դատելով հայտարարություններից՝ եթե Ադրբեջանը նման փորձեր անի, Իրան անպայմանորեն կմիջամտի»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան