COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Ռուսլան Էդելգերիևի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը, անդրադարձ է կատարվել քննարկումների ընթացքին և համաձայնության հասնելու հնարավորություններին։
Նախարարն ընդգծել է կառուցողական երկխոսության և համատեղ ջանքերի կարևորությունը՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու գործում։
Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է Հայաստանի նախագահության պատրաստակամությունը՝ նպաստելու կողմերի միջև փոխըմբռնման ամրապնդմանն ու համաժողովի արդյունավետ հանգուցալուծմանը։