Ներքին 4 տարի առաջ - 16:29 05-01-2022

Դիմորդը միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նախագծով սահմանվում է, որ դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ: ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա կամ նախորդ տարիների շրջանավարտները միասնական քննություններ կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հունիսին, իսկ հունվարին և մինչև հուլիսի 31-ը` զորացրվող դիմորդները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները:

Միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է տվյալ առարկայի քննությունից ստացած առավել բարձր միավորով։

Նշյալ և դրան առնչվող դրույթները (տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25–ն ընկած ժամանակահատվածում միասնական քննությունների հայտագրման և հաջորդ տարվա հունվար ամսին քննությունների անցկացման մասով) ուժի մեջ կմտնեն 2022 թվականի սեպտեմբերի 1-ից հետո:

Հունվար ամսվա միասնական քննությունների հայտագրման և անցկացման ժամկետներն են՝

1) տվյալ տարվա դեկտեմբերի 15-25–ն ընկած ժամանակահատվածում դիմորդների՝ առավելագույնը երկու միասնական քննությունների առարկաների առցանց հայտագրում.

2) տվյալ տարվա հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում դիմորդների միասնական քննությունների կազմակերպում:

Կկանոնակարգվեն ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը:

Նշվում է, որ որոշման նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն նաև բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող որակավորումը: Դիմորդը, կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները, լինելով ավելի մոտիվացված և նպատակասլաց, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն 2 քննությունների հանձնմամբ և անհրաժեշտ բազային գիտելիքներով, ինչը կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը:

Նախագծով՝ 2022/2023 և 2023/2024 ուսումնական տարիների ընդունելության համար ամրագրվել են նաև «Արարատյան բակալավրիատ»-ի քննությունները՝ հաշվի առնելով ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտների ակնկալիքները: Լրացվել է նաև առանց ընդունելության քննության ՀՀ կառավարության հատկացրած պահուստային տեղերի հաշվին բուհ ընդունվելու արտոնություն տվող օլիմպիադաների շարքը՝ Ժաուտիկովյան, Մենդելեևյան և Մեգապոլիսների օլիմպիադաների շարքում ներառելով նաև Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադան:

Ամենից շատ դիտված

14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
20:00 Թույլ նյարդեր ունեցողներին խնդրում եմ չդիտել. Մաշան ցույց է տվել վիրահատարանից առաջ արված կադրերն ու խոստովանել վախերի մասին
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
22:45 Իշխանության թիկունքն ու սեփական բիզնեսը․ ինչպե՞ս ՔՊ-ի իրավաբանը սեփական բիզնես հիմնեց
23:30 Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

Ձեզ գուցե հետաքրքրի