Արտաքին 4 տարի առաջ - 15:35 01-01-2022

Մեծ Բրիտանիայում այցելուները 3 օր են անցկացրել ձյունածածկ փաբում

Մեծ Բրիտանիայի ամենաբարձրլեռնային The Tan Hill Inn փաբի մի քանի տասնյակ այցելուներ երեք օր են անցկացրել հաստատությունում՝ ձյան առատ տեղումների պատճառով, հաղորդում է Associated Press-ը:

Փաբը գտնվում է ծովի մակարդակից 528 մետր բարձրության վրա։ Շաբաթ վաղ առավոտից փաբի շուրջ մետրանոց ձյունաթմբեր են գոյացել։ Հաստատության աշխատակիցները թունել են փորել, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով ճանապարհներով երթևեկելը վտանգավոր է եղել։

Մենեջեր Նիկոլա Թաունսենդն ասել է, որ աշխատակիցները փաբում «արգելափակված» հյուրերի համար կինոդիտումներ, կարաոկե են կազմակերպել, ինչպես նաև երեկոյան վիկտորինաներ: Նրանց զվարճացրել է նաև Noasis cover խումբը՝ կատարելով Oasis ռոք խմբի երգերը. եղանակի պատճառով երաժիշտները ևս «արգելափակվել են» փաբում։

«Պատանդները» երեք օր են անցկացրել փաբում, բայց նրանցից ոչ ոք կարծես թե չի զղջացել այնտեղ անցկացրած ժամանակի համար:

«Նրանք իսկական ընկերներ են դարձել... կարծես մի մեծ ընտանիք լինեին, ավելի լավ նկարագրել հնարավոր չէ: Մի կին նույնիսկ ասաց. «Չեմ ուզում մեկնել»,- հիշել է մենեջերը:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին