Ներքին 4 տարի առաջ - 14:07 30-12-2021

Գնաճը գերազանցել է կառավարության կանխատեսումները․ Փաշինյան

2021թ-ին Հայաստանում գրանցված գնաճը գերազանցել է ՀՀ կառավարության կանխատեսումները։ Այս մասին այսօր կառավարության այս տարվա վերջին նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` գնաճի բարձր մակարդակը բացատրելով կորոնավիրուսի համաշխարհային ճգնաժամի հետևանքներով։

«Քանի որ 2020թ-ին արտադրական ձեռնարկությունները ամիսներով չեն աշխատել, արտադրանքի կրճատում է տեղի ունեցել, և երբ որ պահանջարկը վերականգնվել է, այն ավելին է եղել, քան առաջարկը»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, համաշխարհային տնտեսությանը պատուհասած այս նույն խնդրի հետ բախվել է նաև Հայաստանը։ Կառավարության ղեկավարը դա ներկայացրեց կոնկրետ օրինակով։

«Երբ որ պարեկային ոստիկանության համար ավտոմեքենաների ձեռքբերման խնդիր կար, պարզվեց` շուկայում մեքենաների դեֆիցիտ կա, և մենք շատ մեծ բարդությունների առաջ ենք կանգնում։ Մեքենաների, չիպերի, ամեն ինչի դեֆիցիտ կա, և որպես հետևանք` գներն աճում են»,- ասաց Փաշինյանը։

Հավելենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 29–ին առցանց ասուլիսում ասել էր, որ ամիսներ առաջ երկնիշ տնտեսական աճի մասին իր հայտարարությունն իրականում ավելի լավատեսական է եղել, քան այն, ինչ ունեցանք տարեվերջին, քանի որ ինքը նման բարձր գնաճ չէր կանխատեսել։

«Այն ժամանակ շատ բարդ էր հասկանալ, որ պահանջարկի վերականգնումը կառաջացնի այսպիսի ահռելի բարձր գնաճ, և դա էականորեն կրճատեց իրական աճը անվանական աճի նկատմամբ»,- ասել էր Քերոբյանը։

Ըստ նրա, եթե լիներ նորմալ գնաճ, երկրի տնտեսությունն ավելի մոտ կլիներ երկնիշ աճին, քան հիմա է։

Ամենից շատ դիտված

17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
19:25 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի ենթարկել
17:08 Աշոտյանը բերդում է, որովհետև այդպես է որոշել մեկ մարդ․ Զոհրաբյան
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
18:50 Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի
20:00 Թույլ նյարդեր ունեցողներին խնդրում եմ չդիտել. Մաշան ցույց է տվել վիրահատարանից առաջ արված կադրերն ու խոստովանել վախերի մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան