Արտաքին 4 տարի առաջ - 21:46 29-12-2021

Չինաստանում նկարահանվել է կարանտինը խախտողների հրապարակային պատիժը

Չինաստանի հարավում գտնվող Ցզինսի կոմսությունում հրապարակային պախարակման ակտ է կազմակերպվել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված սահմանափակումները խախտողների համար։ Պատժի տեսագրությունը հրապարակել է «Ուշադրություն, նորություններ» Telegram ալիքը։

Կադրերում երևում է, թե ինչպես են պաշտպանիչ կոստյումներով մարդիկ քայլում փողոցով, օրինախախտների վզից կախված են իրենց իսկ դիմանկարները։ Երթը հսկում են իրավապահները, որոնցից ոմանց ձեռքերին զենքեր կան։

Հեռուստաալիքը նշում է, որ հանցագործության մեջ կասկածվողների հրապարակային պատիժները Չինաստանում դադարեցվել են մոտ տասը տարի առաջ։ Այնուամենայնիվ, Գուանսի Չժուան ինքնավար շրջանի պաշտոնյաները վերադարձել են նախորդ պրակտիկային՝ փորձելով իրականացնել զրոյական հիվանդացության ազգային ռազմավարությունը:

Ավելի վաղ բրիտանական Mirror թերթը գրել էր, որ Չինաստանի Սիան քաղաքի բնակիչները սովամահ են լինում այն ​​պատճառով, որ տեղական իշխանությունները, կորոնավիրուսի բռնկման պայմաններում, արգելել են նրանց լքել իրենց տները։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին