Արտաքին 4 տարի առաջ - 18:52 06-11-2021

Սլովենիայում խստացնում են կարանտինը

Սլովենիան նոյեմբերի 8-ից ուժեղացնում է կարանտինը՝ կորոնավիրուսով հիվանդացության աճի պատճառով։ Այս մասին հաղորդել է STA գործակալությունը:

Մասնավորապես, փակվելու են գիշերային ակումբները, արգելվելու է հավաքների անցկացումը, ռեստորաններն ու սրճարանները կկարողանան այցելուներին սպասարկել մինչև տեղական ժամանակով ժամը 22:00-ն։

Բացի դրանից, հասարակական վայրեր այցելելու համար 12 տարեկանից բարձր անձանցից կպահանջվի COVID-ի դեմ ամբողջական պատվաստման փաստաթուղթ, թեստի բացասական արդյունք կամ ապաքինման մասին վկայական, որի ժամկետը չպետք է գերազանցի վեց ամիսը։

Խանութներում ամեն 10 քմ տարածքի համար կարելի է թույլ տալ մեկ այցելուի։ Մշակութային և մարզական միջոցառումներ անցկացնելիս հանդիսատեսի և երկրպագուների նոսրացումը պետք է կատարվի «շախմատային» կարգով, իսկ դահլիճներն ու տրիբունաները պետք է լեցուն լինեն 50%-ից ոչ ավելի։

Վերջապես, կտորից դիմակները չեն ճանաչվում. թույլատրվում են միայն բժշկական և FFP2 պաշտպանական դասի շնչադիմակներ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ