Արտաքին 57 րոպե առաջ - 12:59 23-10-2026

Կարծում եմ՝ իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ ընտրությունները կեղծվել են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրավունք ունի առաջադրվել երրորդ ժամկետով, քանի որ, նրա համզմամբ, 2020 թվականի ընտրությունները կեղծվել են։

«Ես կարծում եմ, որ իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ ընտրությունները կեղծվել են։ Նրանք կեղծել են ընտրությունները», – ասել է նա Այովայում իր կողմնակիցներին։

Թրամփը նաև նշել է, որ օրենքով ինքը չի կարող կրկին առաջադրվել.

«Ես 100%-ով վստահ չեմ, բայց կարծում եմ՝ օրենքն ասում է, որ ես չեմ կարող կրկին առաջադրվել: Այնտեղ ասվում է մոտավորապես այսպիսի բան. «Ոչ մի դեպքում, ոչ մի պատճառով ես չպետք է մտածեմ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին»», – ասել է Թրամփը: