Արտաքին 4 տարի առաջ - 20:42 28-12-2021

Սաակաշվիլիի չորս օգնականները ճանաչել են իրենց մեղքը

Միխեիլ Սաակաշվիլիի՝ Վրաստան անօրինական մուտքի գործով կալանավորված Վրաստանի բոլոր չորս քաղաքացիներն իրենց մեղավոր են ճանաչել։ Այս մասին երեքշաբթի՝ դեկտեմբերի 28-ին, հայտնել է Վրաստանի հանրային հեռարձակող Առաջին ալիքը։

Լսումները տեղի են ունեցել Թբիլիսիի քաղաքային դատարանում։ Մեղադրյալներն են Գեորգի Նարիմանիձեն, Էլգուջա Ցոմայան, Զուրաբը և Շալվա Ցոցորիան։ Դատավորի հարցին՝ ընդունո՞ւմ են իրենց մեղքը, չորս մեղադրյալներն էլ դրական են արձագանքել։ Չնայած խոստովանությանը՝ նրանք դեռևս անազատության մեջ կմնան մինչև վերջնական դատավճիռը, սակայն պաշտպանական կողմը չի բացառում, որ դատախազությունը նրանց հետ կարող է դատավարական գործարք կնքել։

Հոկտեմբերին Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել էին քաղաքացիներ Էլգուջա Ցոմայային, Գեորգի Նարիմանիձեին, Զուրաբ Ցոցորիային և Շալվա Ցոցորիային։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Սաակաշվիլիի՝ վրացական սահմանի անօրինական հատմանը և երկրի տարածքով շրջագայություններին նպաստելու համար:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում